Փետրվարի 6-ին, ժամը 17.48-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի բնակչուհին չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ննջասենյակում քնած վիճակում հայտնաբերել են 84-ամյա Շ. Հովհաննիսյանին:





























