Լենինգրադի տարածաշրջանի Վսեվոլոժսկյան շրջանի ճարտարապետ Էդուարդ Հակոբյանի սպանության մեջ կասկածվող Դմիտրի Բարանովին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի Քնչչական կոմիտեի տարածաշրջանային վարչության կայքում:
Տղամարդուն մեղադրել են «պատվիրված սպանության» հոդվածով, որի առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է: Բարանովն այժմ հսկողության տակ է:
Հիշեցնենք, որ 51-ամյա ճարտարապետ Հակոբյանին սպանել են 2013 թվականի հունվարի 29-ին` Վսեվոլոժսկում: Մարդասպանը ճարտարապետին սպասել է նրա կնոջ գրասենյակի մոտ: Երբ Հակոբյանը փողոց է դուրս եկել` կրակել են նրա գլխին:
Բարանովին ձերբակալել են փետրվարի 2-ին` օդանավակայանում, երբ նա փորձել է Թաիլանդ թռչել: Ձերբակալվածը հաղորդել է, որ սպանությունը պատվիրել է 39-ամյա գործարար Մարատ Բազիեւը:
Հաջորդ օրը` փետրվարի 3-ին, Բազիեւին ձերբակալել են նույն օդանավակայանում, սակայն նա ոստիկանական բաժանմունքում հարցաքննությունից առաջ կորցրել է գիտակցությունը, ապա` մահացել: Մահվան պատճառը, հավանաբար, սրտի անբավարարությունն է եղել:
Քննիչները համարել են, որ ճարտարապետի սպանությունը կապված է եղել նրա մասնագիտական գործունեության հետ: Ըստ «ԲալթԻնֆո»-ի` Հակոբյանը հաստատել էր Վսեվոլոժսկի շրջանի տարածքային պլանավորման սխեման, որը կարող էր խանգարել մի քանի կառուցողների ծրագրերին:




























