Ստամբուլի Քարթալ թաղամասի հայկական Սուրբ Նշան եկեղեցու խորհրդին է վերադարձվել Պեզճյան դպրոցի շենքը։

Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլի հայկական հիմնադրամների կայքից, Ստամբուլի Քարթալի թաղամասում գտնվող գտնվող հայկական դպրոցը շենքը  Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության կողմից 2013-ի 850/21 որոշմամբ հետ է վերադարձվել Քարթալի Սուրբ Նշան եկեղեցու հիմնադրամին։

Կայքում նշվում է, որ հայկական եկեղեցու հիմնադրամին վերադարձված հիշյալ գույքը կազմված է 4 խանութից, 4 բնակարանից եւ դպրոցի շենքից։

Հիշյալ գույքը հայկական հիմնադրամի հաշվեկշռից դուրս է եկել 1986 թվականի սեպտեմբերի 11-ին։