Ներկայումս հայտնի է սոցիոլոգիական հարցմանը մասնակցած քաղաքացիների 41 տոկոսի հստակ դիրքորոշումը` կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ըստ այդ հարցման արդյունքների` նրանց 65 տոկոսը կքվեարկի երկրի ներկա նախագահ Սերժ Սարգսյանի օգտին: Այս մասին, այսօր` փետրվարի 7-ին, մամուլի ասուլիսում նշեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Ձայների շուրջ 21 տոկոսը բաժին կհասնի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: 7-ական տոկոս կստանան Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը եւ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Մնացած թեկնածուները կհավաքեն մոտ 1 մոտոս ձայն»,-ընդգծեց Ադրբեկյանը:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am