«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ ապօրինի հալածանքներն ու հետապնդումներ են սկսվել իր փորձագետ Ռ. Մարտիրոսյանի հանդեպ:

«Հելսինկյան ասոցիացիայի» տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը զբաղվում է բանակում զինծառայողների սպանությունների,  դրանց շուրջ կատարվող քննությունների, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների` ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայելու օրինականության հետ կապված խնդիրներով:

Վերջին 2 տարիներին ասոցիացիան, մասնավորապես, փորձագետ Ռ. Մարտիրոսյանը բացահայտել է նախաքննություններն իրականացնող, դրանք հսկող եւ դրանց օժանդակող գերատեսչությունների կողմից կատարված բազմաթիվ անօրինականություններ:

ՀՀ իշխանությունները ոչ միայն համարժեք անձագանք չեն տվել այդ բացահայտումներին, այլեւ այսօր սկսել են ապօրինի հալածանքներն ու հետապնդումները Ռ. Մարտիրոսյանի հանդեպ: Մասնավորապես, դա դրսեւորվել է Հայաստանի քննչաչական մարմնի կողմից Ռուբեն Մարտիրոսյանին այդ պետություն հարցաքննության ներկայանալու ապօրինի պահանջով, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը եւ օրենքներին:

Հելսինկյան ասոցիացիան խստորեն դատապարտում է նման գործելաոճը եւ պահանջում անհապաղ դադարեցնել իրավապաշտպանի հանդեպ անօրինական գործողությունները:

Հելսինկյան ասոցիացիան պահանջում է ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը սեփական երկի սահմաններում, դադարեցնել ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարումը այլ պետության կողմից, օրինական դաշտ բերել ՀՀ քաղաքացիների ծառայությունը ԼՂՀ բանակում»:

Նշենք, որ «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահը Միքայել Դանիելյանն է: