Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայրի (ԿՊԶ) պետ Էդիկ Գալստյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկել ոստիկանության կադրերի ռեզերվ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Ոստիկանապետի մեկ այլ հրամանով այդ պաշտոնին է նշանակվել ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ազարյանը։ «Ժամանակի» հավաստի տեղեկություններով Է. Գալստյանն աշխատանքից ազատվել է որոշ քրեական հեղինակությունների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար՝ թույլ տալով նրանց անարգել ելումուտ անել տարածք»,- գրում է «Ժամանակը»։