Վերջերս մամուլում շրջանառվում էր ՀՀ նախագահի թեկնածուներ՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի՝ նախագահական ընտրություններին միասնաբար ներկայանալու հավանականությունը, եւ այդ խոսակցությունը տարածվեց նրանց վերջին կոնֆիդենցիալ հանդիպումից հետո։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը՝ նշելով, որ դա չհերքեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։
««Մեր կարգախոսն է՝ հնարավոր է։ Մենք ասում ենք ամեն ինչին, որ հնարավոր է։ Այնուամենայնիվ, ցանկացած տեսակի միասնությանը պետք է ուղղակի ողջունել, որովհետեւ մեր ազգում միշտ պառակտվածության խնդիրն է իշխել։ Ինչքան հնարավոր է պետք է միասնության ձգտել, եւ կապ չունի այստեղ, թե որ գաղափարի շուրջ։ Բայց եթե կարողանան բոլոր ընդդիմադիրները միանալ, դա կլինի լավագույնը, որը տեղի կունենա այս ընտրությունների ընթացքում»»,- մեջբերում է «Իրավունքը»։





























