Հայաստանյան 15 հ/կ-ներ հունվարի 18-ին դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Ստամբուլ նախատեսվող տեղափոխման առիթով: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
««Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի (UNEPNatCom) նախագահ Կարինե Դանիելյանին «Առավոտը» հարցրեց, թե ինչպե՞ս կ խոչընդոտի տարածաշրջանային գրասենյակը հայաստանյան հ/կ-ների գործունեությանը, եթե այն տեղափոխվի Թուրքիա:
«Շատ է խանգարելու, քանի որ մենք մեր գրասենյակի բոլոր քայլերը պետք է համաձայնեցնենք տարածաշրջանային գրասենյակի հետ, ապա՝ կենտրոնական գրասենյակի հետ: Եթե Թուրքիայի նման երկրում լինի տարածաշրջանային գրասենյակը, ապա նրա ազդեցությունը հսկայական կլինի։ Պատահական չէ, որ հիմա է ակտիվացել Թուրքիան։ Ցեղասպանության 100-ամյակն է մոտենում եւ մենք հազար ու մի հարցով ՄԱԿ-ի հետ աշխատելու ենք, եւ փաստորեն պարզվում է, որ մենք Թուրքիայի հետ ենք աշխատելու», նկատեց Կարինե Դանիելյանը»,- գրում է «Առավոտը»։





























