Շիրակի մարզի բնակիչ, 22-ամյա Նորայր Հայրապետյանն ամուսնության նպատակով ընկերների հետ փորձել է աղջիկ փախցնել, սակայն ոստիկանության աշխատակիցները նկատելով նրանց, հետապնդել եւ կանխել են: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն` 22-ամյա Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ նոյեմբերի 30-ին, Է. Շաբոյանին ամուսնության նպատակով առեւանգելու հարցում նախապես հանցավոր համաձայնության գալով Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչներ Գ.Հակոբյանի, Մ.Հայրապետյանի, Ի.Հակոբյանի հետ բռնի ուժով փորձել են առեւանգել:
Սակայն ոստիկանության աշխատակիցները տեսնելով առեւանգումը, հետապնդել են նրանց եւ բերման ենթարկել ոստիկանություն: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նորայր Հայրապետյանի դեմ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գ.Հակոբյանը,Մ.Հայրապետյանը,Ի.Հակոբյանը գրավով ազատ են արձակվել: Գործը վարույթ է ընդունվել փետրվարի 6-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























