Վինսենթ Վան Գոգի  թանգարանը գեղարվեստական թանգարան է Ամստերդամում, որ պարունակում է Վինսենթ Վան Գոգի նկարների ու կտավների  ամենամեծ հավաքածուն, ինչպես նաեւ նրա ժամանակակիցների` Պոլ Գոգենի, Ժորժ  Սյորենի, Պոլ Սինյակի, Կլոդ Մոնեի, Անրի Թուլուզ-Լոտրեկի եւ Պաբլո Պիկասոյի նկարները:

9 ամիս շարունակ թանգարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել,  ցուցահանդեսը ներկայացվել է Էրմիտաժի Ամստերդամի մասնաճյուղում: Ընթացիկ տարվա մայիսի մեկին Վան Գոգի թանգարանը նորից կբացի իր դռները հաճախորդների առջեւ:

Բացումը նվիրված է միաժամանակ երկու հոբելյանական տարեդարձի` Վան Գոգի 160-ամյակին եւ Ամստերդամում Թանգարանի հրապարակի 40-ամյակին, հաղորդում է 100dorog.ru: