Կաղամարները կարող են ջրից դուրս գալ եւ 30 մետրից ավելի ցատկել: Ինչպես այսօր հայտնել են ճապոնական լրատվամիջոցները, Հոկայդոյի համալսարանի գիտնականներին հաջողվել է ունենալ այդ բացահայտումը հաստատող լուսանկարները:
Լուսանկարներն արվել են Խաղաղ օվկիանոսում, Տոկիոյից 600 կմ արեւելք: Դրանցում պարզ երեւում է, որ կենդանիները դուրս են ցատկում ջրից եւ հաղթահարում բավականին մեծ հեռավորություն:
«Ավելի վաղ գիտական շրջանակներում տեսակետ կար, որ կաղամարներն ընդունակ են նման բանի, սակայն մեզ առաջինը հաջողվեց գտնել այդ փաստի ապացույցներ», ասել է հետազոտական խմբի ղեկավարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























