Հնդկաստանի հյուսիսում շարունակվում է «խոզի գրիպի» համաճարակը, որի վիրուսը մարդուց փոխանցվում է մարդուն: Այս տարվա սկզբին հիվանդությանը զոհ է գնացել 95 մարդ, հաղորդում է «Տայմս օֆ Ինդիա» թերթը` վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
H1N1 վիրուսից առավել շատ զոհեր գրանցվել են Ռաջասթհանի, Հարյանայի եւ Փենջաբի նահանգներում: Մի քանի մարդ մահացել է Նյու Դելիում:
Հնդկաստանի հյուսիսային շրջաններում «խոզի գրիպով» հիվանդների ընդհանուր թիվը 2013-ի սկզբից ի վեր հասել է 600-ի: Հիվանդների մեծ մասը տարեցներն են եւ երեխաները:





























