ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայրիկյանի մահափորձի՝ դրսի ուժերի կազմակերպած լինելու վարկածների մասին կարելի է խոսել մի դեպքում՝ երբ վստահ ես: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
««Չեմ կարծում, որ նման հայտարարություններն օգտակար են: Կարելի է ասել, կասկածների մասին, բայց օտար ուժերն էլ տարբեր են լինում, օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան: Միանգամից վճռականորեն նշել մի հասցե՝ Ռուսաստան, չի կարելի: Եթե Ռուսաստանն արդեն այն աստիճանի է հասել, որ Հայաստանում ընտրություններում առանձնապես շանսեր չունեցող պրոարեւմտյան թեկնածու է փնտրում, որ խփի, նրանից շատ պրոռուսական թեկնածուներ կան: Նախ չեմ կարծում, որ Ռուսաստանն այդպես վարվեր, բայց չեմ կարող պնդել հակառակը, որովհետեւ չգիտեմ: Միանգամից մեղադրում են ռուսներին՝ կրակեցին, արա դուք ո՞վ եք որ ձեզ կրակեն, կարաք մի հատ ինձ բացատրեք»,- երեկ ասել է Վահան Հովհաննիսյանը»,- գրում է «Առավոտը»:




























