Փետրվարի 8-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել,որ Էջմիածին-Հոկտեմբերյան ավտոճանապարհին` Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի էունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարներիօգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղեկացվել են Արմավիրի մարզի «1-02», «1-03» ծառայություններիհերթապահները:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին – Արմավիրավտոճանապարհի 6-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 31 TO 784 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, վարորդ` 29-ամյա Ա. Մելքոնյանը, ուղեւորներ` 12-ամյա Վ. Պետրոսյանը եւ 11-ամյա Ի. Պետրոսյանը տեղափոխվելեն Էջմիածին քաղաքի հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 33-ամյա Ա.Մանուկյանին, ով նույնպես տեղափոխվել է Էջմիածին քաղաքի հիվանդանոց:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Էջմիածին քաղաքի ՈԲ ՕՀ-ն:

Բժիշկները Ա. Մելքոնյանի եւ Վ. Պետրոսյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ի. Պետրոսյանինն ու Ա.Մանուկյանինը՝ միջին ծանրության: