Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` փետրվարի 11-ին, այցելել է Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը, ծանոթացել զինվորների առօրյային եւ արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ զինծառայողների:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարեւորել է հատուկ ստորաբաժանումների դերակատարությունը Արցախի պաշտպանունակության մակարդակը բարձր պահելու գործում՝ հավելելով, որ զորքերի այս տեսակի մարտական պատրաստականության շարունակական բարձրացումը այսուհետ էլ լինելու է բանակի հրամանատարության եւ երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:





























