Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյան փողոցի մոտակայքում փետրվարի 11-ին, բարձրությունից ձորը գլորված 14-ամյա աղջկա առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Սլավիկ Ամիրյանը: «Նորմալ է, վիրահատության կարիք չկա, երկու օրից դուրս է գրվելու»,- ասաց նա:

Աղջիկը գտնվում է հիվանդասենյակում, թիակի շրջանում կոտրվածքներ է ստացել, «անշարժացած է, հետագայում կլավանա»: Տնօրենի խոսքով` այս դեպքը երեխայի հետագա կյանքի վրա ազդեցություն չի ունենա:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյան փողոցի մոտակայքում քաղաքացին բարձրությունից ձորն է գլորվել (Գորիսի դիտակետ): Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ձորից դուրս են բերել 1999 թ. ծնված Լ. Գ.-ին, ում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն: