Զինծառայողներին շնորհակալություն հայտնելու  եւ նրանց հերոսությունը բարձր գնահատելու համար Սիրիայի երիտասարդների խորհուրդը հայրենասիրական ցույց է կազմակերպել:

Ինչպես հայտնել է Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը, ցույցին մասնակցել են ավելի քան հարյուր երիտասարդներ, ովքեր Դամասկոսի անցակետերում մեքենայի վարորդներին բաժանել են թռուցիկներ, որոնց վրա բացատրված է եղել Հայրենիքի պաշտպանի` անվտանգության եւ կայունության վերականգման գրավականի կարեւորությունը: Ցուցարարները զինծառայողներին բաժանել են նաեւ ազգային խորհրդանշով շարֆեր:

Զինվորներից մեկը հայտարարել է, որ իրենց գործը քաղաք մտնող բոլոր ավտոմեքենաները ստուգելն է, որպեսզի ահաբեկչական ակտերի նպատակով պայթուցիկ նյութեր քաղաք չթափանցեն: Նա ավելացրել է, որ պայթուցիկ նյութերը իրադարձությունների սկզբում Սիրիայի բազմաթիվ քաղաքացիների կյանք են խլել: Զինվորի խոսքով` զինծառայության դժվարությունները մոռացվում են, երբ նրանք շնորհակալության խոսքեր են լսում զինվորականների ինքնազոհությունն ու քաջությունը բարձր գնահատող մարդկանցից: