Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` փետրվարի 13-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքին:

Բակո Սահակյանը կարեւորել է պատմական իրադարձություններին նվիրված նման միջոցառումների անցկացումը՝ այն համարելով նշանակալի թե քաղաքական, թե բարոյահոգեբանական տեսանկյուններից:

Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, երկրի բարձրագույն ղեկավարությունը, շարժման վետերաններ, հանրապետության հազարավոր քաղաքացիներ: