Մերձմոսկվայում ձերբակալել են քրեական մի հեղինակության եւ նրան ուղեկցող Հայաստանի քաղաքացուն: Գրեական հեղինակություն համարվող անձը կասկածվում է թմրամիջոցների շրջանառության մեջ:

Ռուսաստանի ՆԳՆ Մերձմոսկվայի վարչության մամուլի ծառայությունից «ՌԻԱ նովոստիին» հայտնել են, որ ժամը 17:00-ի սահմաններում, Բալաշիխայի Անտուզիաստների մայրուղու թիվ 9-ը շենքի մոտ օպերատիվ գործողությունների շրջանակում ոստիկանները կանգնեցրել եւ ստուգել են մի մեքենա, որում եղել են երկու ուղեւորներ: «Մեկը Թբիլիսիի բնակիչ Զախար Ցուկյազովն է, ով ըստ օպերատիվ տեղեկությունների, «օրենքով գող» «Շաքարն» է, իսկ նրան ուղեկցել է Հայաստանի բնակիչ Ուման Ավդոլյանը»,-ասել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքով` տղամարդու մոտ կասկածելի նյութ է հայտնաբերվել, որն ուղարկվել է փորձաքննության: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության բաժին` հետագա հետաքննության համար: