Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթը համագործակցության պայմանագիր է կնքել «Թուրքական ավիաուղիներ» խոշոր ավիաընկերության հետ։

Ինչպես տեղեկացնում է «Ակոս»-ը, «Թուրքական ավիաուղիների» (THY) հետ կնքված համագործակցության համաձայն այսուհետ «Թուրքական ավիաուղիների»՝ Ստամբուլի տաղավարից արտասահման մեկնող ուղեւորներն անվճար «Ակոս» շաբաթաթերթ կարող են ստանալ։

Նշվում է, որ առաջիկայում «Թուրքական ավիաուղիներին» հատկացվող «Ակոս»-ի քանակը ավելանալու է։

Հիշեցնենք, որ հայերենով եւ թուրքերենով հրատարակվող Ստամբուլի հայկական «Ակոս»-ը ստեղծվել է 1996 թվականին, Լուիզ Բաքարի, Հրանտ Դինքի, Հարություն Շեշեթյանի եւ Աննա Թուրայի կողմից։