Իսրայելը Chevrolet Super Sport չի ներկրի SS տառային հապավումը ֆաշիստական սիմվոլիկայի հետ նույնացնելու պատճառով:

Իսրայելյան լրատվամիջոցները փոխանցում են, որ Յադ Վաշեմ հուշահամալիրի ղեկավարներից մեկը՝ Բարուխ Շուվը Chevrolet Super Sport-ի կրճատ SS անվանման մասին ասել է. «Դա հպարտություն կամ հաջողություն բերող անվանում չէ»:

Chevrolet Super Sport ավտոմեքենան ներկայացվել էր նախորդ շաբաթավերջին՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Daytona Speedway վազքուղում: Այն 17 տարվա մեջ առաջին ետնաքարշակ սեդան Chevrolet-ն է, գրում է NEWSru.com-ը:

1933-1945թթ. SS հապավմամբ նշվում էին Schutzstaffel-ի զորաջոկատները, որոնք պատասխանատու էին համակենտրոնացման ճամբարների եւ մահվան ճամբարների համար, որոնցում միլիոնավոր հրեաներ են զոհվել: