«Brand Finance» ընկերության վարկանիշային ցուցակում Ferrari –ին  զբաղեցրել է առաջին տեղը` համարվելով  աշխարհում ամենաազդեցիկ բրենդը` շրջանցելով  Google-ին եւ Coca-Cola-ին: Ընդ որում` սպորտային մեքենաների արտադրողն ավելի քիչ է ծախսում գովազդի վրա, քան նույն Google-ն ու Coca-Cola-ն:

Ferrari-ին 2012 թ-ին ռեկորդ է սահմանել մեքենաների վաճառքի եւ շահույթի առումով: Ընկերությունն իրացրել է 7318  ավտոմեքենա` գրեթե 5%-ով ավելի, քան նախորդ տարի: Մեկ տարվա ընթացքում շահույթն աճել է 8%-ով`  հասնելով  2,233 մլրդ եվրոյի, մաքուր շահույթը կազմել է  244 մլն եվրո, հաղորդում է «Վեդոմոստին»:

Փորձագգետներն  աշխարհում ամենաթանկ բերնդն են համարել Apple-ին`  այն գնահատելով 87 մլրդ դոլար, գրեթե քառորդով ավելի, քան նախորդ տարի: Երկրորդ տեղում բավականին մեծ տարբերությամբ Samsung-ն է, սակայն վերջինս մեծ աճ է արձանագրել`  54%:  Երրորդ տեղում  Google-ն ` 52,1 մլրդ դոլարով: