Հայաստանի կառավարությունը փետրվարի 11-ին կայացած նիստում հաստատել է Սեւանա լճի ափամերձ` մինչեւ 1905 մ բացարձակ նիշը, տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական եւ կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքի իրականացման տեխնիկական առաջադրանքը, ամփոփ նախահաշիվը, ժամանակացույցը։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 81 մլն 777 հազար դրամ, ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի հետ համատեղ ապահովել նշված աշխատանքի կատարումը։