Հայաստանի կառավարությունը փետրվարի 11-ին հավանություն է տվել ""ՀՀ միջազգային պայմանագրերի մասին" ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծին:
Ըստ այդ նախագծի, միջազգային պայմանագիր ստորագրող կողմը ցանկացած ժամանակ` մինչեւ իր ստորագրած պայմանագրի ուժի մեջ մտնելը, իրավունք ունի չդառնալ այդ պայմանագրի մասնակից` դրա մասին հստակ կերպով հայտնելով իր մտադրությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, թե հանձնարարել է մշակել միջազգային պայմանագրերից հրաժարվելու, դրանք չեղյալ հայտարարելու, ստորագրությունը հետ կանչելու մասին օրինագիծ եւ այն ներկայացնել խորհրդարանին: Դա, ըստ էության, թույլ կտա Թուրքիայի կողմից արձանագրությունների չվավերացման դեպքում հրաժարվել փաստաթղթերից:




























