Ֆինլանդիայի իշխանությունները վերջնական թույլտվություն են տվել «Nord Stream» գազատարի շինարարության համար Բալթիկ ծովի իր բացառիկ տնտեսական գոտում:
Այս կերպ, ինչպես նկատում է Bloomberg-ը, հանվել է գազատարի շինարարության վերջին խոչընդոտը: Ֆինլանդիայի կառավարությունը համաձայնվել է գազատարի կառուցմանը 2010թ. նոյեմբերին:
Փետրվարի 10-ին Ֆինլանդիայի վարչապետ Մաթթի Վանհանենը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, թե առաջիկա օրերին երկրի իշխանությունները կհրապարակեն իրենց որոշումը:
Նա նշել է նաեւ, որ «Nord Stream» ընկերության ստացած թույլտվությունը խոսում է նախագծերի բնապահպանական ռիսկերի բացակայության մասին:
«Nord Stream» գազատարը ձգվելու է Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից Գերմանիա: Դրա երկարությունը կազմելու 1,2 հազար կմ: Գազատարի շուկաներն են լինելու Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Դանիան եւ այլ երկրներ:



























