Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանը մշակել է ծրագիր՝ մրգերի եւ բանջարեղենի չորացման կոպերատիվ հիմնելու վերաբերյալ: Ծրագրի հեղինակ, գյուղապետարանի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի տեղակալ Վարուժ Քոլյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղապետարանը պոտենցիալ ներդրողին պատրաստ է տրամադրել անհրաժեշտ տարածքներ՝ չորանոց կառուցելու համար: Նախնական կոպիտ հաշվարկներով անհրաժեշտ ներդրումների ծավալը կկազմի մոտ 140 հազ. դոլար: Ներկայումս աշխատանքներ են տարվում ներդրող գտնելու համար:
Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է չորացված մրգերի ու բանջարեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունների թիվը: Ոլորտը համարվում է հեռանկարային, ունի արտահանման աճի մեծ պոտենցիալ: Լավ փաթեթավորված չրերը հատկապես մեծ պահանջարկ ունեն զբոսաշրջիկների շրջանում:



























