Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին առաջիկայում կայցելի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, եվրոպացի դիվանագետը հանդիպելու է հանրապետության պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ: Բանակցությունների ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, քննարկվելու են Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հարցերը, նաեւ ղարաբաղյան հակամարտությունը:
Հիշեցնենք, որ հունվարին հատուկ ներկայացուցիչը գտնվում էր Հայաստանում: Հունվարի 21-ին նրան ընդունել էր Սերժ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել էին տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:




























