Ռուսաստանի «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը վճարել է տուգանքը, որը նշանակել էր Ուլյանովսկի դատարանը` «Երիտասարդ գվարդիայի» ակտիվիստուհու վրա հարձակվելու համար:
Հիշեցնենք, որ դրա համար Ուդալցովը 35 հազար ռուբլու մանրադամ հավաքելու համար ակցիա էր սկսել, որը կոչել էր «Տուգանային հարված խաբեբաներին ու գողերին»:
70 կգ մանրադամը խնայբանկ են ներկայացրել Ուդալցովի համախոհները` փաստաբան Վիոլետա Վոլկովայի գլխավորությամբ, հաղորդում է «Էխո Մոսկվին»: Անձամբ Ուդալցովն այժմ գտնվում է տնային կալանքի տակ:




























