Երեւանում թիվ 57 երթուղային տաքսու վարորդը մահացել է հենց ղեկի վրա` սրտամկանի կաթվածից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ականատեսներից մեկը: Դեպքը տեղի է ունեցել ժամը 20:50-ի սահմաններում:

Ուղեւորների վկայությամբ` վարորդը Ստեփան Մարտիրոսյանն է: Երբ ուղեւորները նկատել են, որ վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրանք անմիջապես շտապօգնություն են կանչել, որը դեպքի վայր է եկել բավականին ուշացումով:

Շտապօգնությունը դեպքի վայր է հասել ժամը 21:05-ի սահմաններում եւ նոր միայն ավարտել է մահվան արձանագրության կազմումը: Լենինգրադյան փողոցում, «Շիրակ» ունիվերմագի մոտ կանգ առած միկրոավտոբուսի մոտ մեծ բազմություն է հավաքվել: