ԱՄՆ-ն ընթացիկ տարում կկրճատի Հայաստանին հատկացվող մարդասիրական օգնությունը 17%-ով` 2012թ. 44.2 մլն դոլարից հասցնելով 36.6 մլն դոլարի, հաղորդում է NEWS.am –ը:

Համաձայն  ԱՄՆ Կոնգրեսի կողմից պատրաստված 2013թ. արտասահմանյան ծրագրերի ֆինանսավորման նախագծի` բյուջետային դեֆիցիտի եւ ԱՄՆ կողմից պետական պարտքի առավելագույն շեմին հասնելու հետ կապված  ֆինանսավորման կրճատումը կվերաբերի ամերիկյան բյուջեի բոլոր ծախսերին` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին:  Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանին հատկացվող մարդասիրական օգնությունը կկրճատվի 21.8%-ով` 20.8 մլն դոլարից հասնելով 16.3 միլիոնի:Առավել արմատական փոփոխության է ենթարկվում Հայաստանին ամերիկյան օգնության ձեւաչափը: Եթե անցած տարիներին օգնության առյուծի բաժինն ուղղվում էր Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերին (2011 թ-ին` 39.7մլն, 2012թ-ին` 40 մլն), ապա ընթացիկ տարում  տնտեսական ծրագրի համար ոչ մի սենթ նախատեսված չէ,  այն դեպքում, երբ օգնության երկու երրորդը պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերին է  ուղղվում` 27.2 մլն դոլար:

Որոշ փորձագետների կարծիքով`  ռազմական ոլորտում ամերիկյան միջազգային ծրագրերի ֆինանսավորման մեծացումը կարող է կապված լինել ԱՄՆ պաշտպանության նախարարության ուղղակի ծախսերի կրճատման հետ: Այսպիսով, Վաշինգտոնը  փորձում է միջնորդավորված ֆինանսավորում ապահովել Պենտագոնի համար, որին էլ բաժին է ընկնում միջազգային ծրագրերի ծախսերի մի մասը:«Հայաստնին հատկացվող աջակցությունն ուղղված է ժողովրդավարական, տնտեսական  եւ այլ բարեփոխումների անցկացմանը` տարածաշրջանային անվտանգության զարգացման նպատակով: Այս աջակցությունը լրացնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ երկարատեւ կարգավորման եւ  Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ներկայումս փակ սահմանների բացմանն ուղղությամբ դիվանագիտական ջարքերը»,-նշվում է Կնոգրեսի նախագծում:

Ընդհանուր առմամբ ամերիկյան օգնությունը կենտրոնացած է Հայաստանի սահմանների ամրապնդման ծրագրերին, այդ թվում` զանգվածային ոչնչացման զենքի, թմրանյութերի փոխադրումը, թրաֆիքինգը կանխելու ծրագրերին: Բացի այդ, ԱՄՆ-ը շարունակում է Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ամրապնդման, հայկական ԶՈւ  բարեփոխումների,  երկրում կոռուպցիայի դեմ պայքարի համար ֆինանսավորումը: Առանձին հոդվածով ֆինանսավորում է նախատեսվում առողջապահական ծրագրերի, մասնավորապես, մայրական առողջության պահպանության  եւ տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրերի համար: