Փետրվարի 12-ին Ղ. Կ.-ն դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, հայտնելով, որ Գեղամ անունով իր ծանոթը շանտաժի է ենթարկում իրեն և պահանջում մինչև նույն օրվա ժամը 12-ը վճարել 2.000 ԱՄՆ դոլար` այլապես կտարածի իր հետ սեռական հարաբերություն ունենալիս բջջային հեռախոսով արված նկարահանումը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության կայքէջից, ոստիկանության ծառայողները փետրվարի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում Հ. Քոչարի փողոցի թիվ 12 շենքի մոտ Ղ. Կ.-ից 2.000 ԱՄՆ դոլարը վերցնելուց անմիջապես հետո, բռնել և ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գեղամ Ա.-ին, որի մոտ հայտնաբերվել է նշված գումարն ու բջջային հեռախոսի հիշողության միկրոքարտը:
Քննությունը կատարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:




























