2009թ. Հայաստանի իրավապահ մարմինների կողմից մարմնավաճառության համար վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել 389 անձի նկատմամբ:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից 330-ը ենթարկվել են վարչական տուգանքների։

Ի դեպ, 2008թ. մարմնավաճառության համար վարչական իրավախախտման արձանագրություն էր կազմվել 445 անձի նկատմամբ, որոնցից տուգանվել էին 402-ը։