«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության հարցը կքննարկի իր համագումարում, որից հետո կհայտարարի իր որոշման մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
«Դա լուրջ հարց է քննարկման համար»,-ասաց նա, հավելելով, որ որոշում կայացնելուց հետո կուսակցությունը կհստակեցնի իր դիրքորոշումը նաեւ համամասնական ցուցակ կազմելու հարցում: Արզումանյանի խոսքով` շատ կարեւոր է ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: «Շատ կարեւոր է, թե որ քաղաքական ուժի հետ եւ ինչ ձեւաչափով ենք մասնակցելու կամ չենք մասնակցելու այդ ընտրություններին»,-ընդգծեց նա:
Իր հերթին, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնեց, որ կուսակցության գերագույն մարմնում այդ հարցը դեռ չի քննարկվել:




























