Քալիֆորնիայի Սանտա-Կրուս քաղաքում երկու ոստիկանէ  սպանվել: Ոստիկանության սերժանտ Լորան Բեյքերի եւ դետեկտիվ Էլիզաբեթ Բաթլերի դիակները գտել են փետրվարի 26-ին տան մոտ, որտեղ բնակվում էր ենթադրյալ հանցագործ Ջերեմի Գուլեն:

Ինչպես հայտնում է Santa Cruz Sentinel-ը, հանցագործն ավելի ուշ գնդակահարվել է ոստիկանների կողմից, որոնք քաղաքի մյուս ծայրում հետապնդում էին նրան:

Ինչպես հայտնել է Սանտա-Կրուս շրջանի շերիֆ Ֆիլ Վովակը, փետրվարի 22-ին Գուլեին ձերբակալել էին, քանի որ նա ալկոհոլի ազդեցության տակ ներխուժել էր նախկին գործընկերոջ տուն եւ ոտնձգություններ կատարել: Գուլեին ձերբակալել եւ ազատ էին աձակել գրավի դիմաց: Բեյքերն ու Բաթլերը հետաքննում էին այդ գործը:

Քաղաքային իշխանությունները միջադեպից հետո խուզարկություններ էին արել տարաքում եւ փակել երեք դպրոց:

Պարզվել է, որ նախկինում սեռական հանցագործությունների եւ զենքի ապօրինի կրման համար ձերբակալված Գուլեի անունով երեք զենք է գրանցված եղել, այդ թվում` Sig Sauer կիսավտոմատ ատրճանակ եւ Beretta ատրճանակ: