Հնդկաստանի արեւելքում գտնվող Կալկաթա քաղաքի շուկայում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով` զոհվել է 14 մարդ, մի քանիսը լուրջ այրվածքներ են ստացել։ Ոստիկանության ներկայացուցիչները պնդում են, որ զոհվածների թիվը կարող է ավելանալ։

Նշվում է, որ Surya Sen Market շուկան պաշտոնապես գրանցված չէ որպես առեւտրի վայր։ Այն տեղակայված է քաղաքի ամենաաշխույժ շրջաններից մեկում գտնվող հին բարձրահարկ շենքում։ Հրշեջ ծառայության տվյալներով` շենքը չի համապատասխանել անվտանգության անհրաժեշտ պահանջներին։

Հրդեհը սկսվել է վաղ առավոտյան թղթի ու պլաստմասի բաժնում։ Այն փակել է շուկայի միակ ելքը, եւ շենքում գիշերող բազմաթիվ մարդիկ ծուղակում են հայտնվել, հաղորդում է ՌԲԿ-ն։