Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մոտ դեռեւս երկու ամիս առաջ գլխուղեղի մահ էր արձանագրվել, իսկ օրերս անջատել են արհեստական շնչառության սարքը: Նման գաղտնի տեղեկատվություն է հայտնել Պանամայի նախկին դեսպան Գիլիերմո Կոչեսը:

NTN24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում (Կոլումբիա) Կոչեսը նշել է, որ չորս օր առաջ՝ Հավանայից Կարակաս տեղափոխվելուց հետո, Չավեսի արհեստական  շնչառության սարքն անջատել են։

Ընդ որում, նա այնքան վստահ է խոսել, որ փաստացի մարտահրավեր է նետել Վենեսուելայի իշխանություններին, առաջարկելով հերքել այդ տեղեկատվությունը՝ «պարզապես ցույց տալով Չավեսին», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Չավեսըբարդ  վիրահատությունից հետո երկու ամիս բուժվում էր Կուբայում, այդ ընթացքում նրան ոչ մի անգամ հեռուստատեսությամբ ցույց չեն տվել: Անցյալ շաբաթ նա տեղափոխվել էր Կարակասի ռազմական հիվանդանոց, մինչ այդ իշխանությունները հրապարակաել էին հիվանդասենյակում դուստրերի հետ նրա լուսանկարը: Կոչեսն այդ ամենը կեղծիք է անվանում:

Կոչեսը Պանամայի դեսպանի պաշտոնից զրկվել էր հունվարին, երբ քննադատել էր Ամերիկյան պետությունների կազմակերպությանը` Վենեսուելայի իշխանությունների՝ Չավեսի պաշտոնն ստանձնելու ամսաթիվը հետաձգելու որոշմանը համաձայնելու համար։