Մեկ տարի առաջ «Ալ Կաիդայի» գրոհայինների կողմից Եմենում առեւանգված  Շվեյցարիայի քաղաքացուն փետրվարի 27-ին ազատել են: Համապատասխան տեղեկատվությունը տարածել են տեղի լրատվամիջոցները:

Հոդեյդա քաղաքի մասնավոր ինստիտուտներից մեկում անգլերեն դասավանդող շվեյցարուհի Սիլվիա Աբրահաթն առեւանգվել էր 2012թ. մարտի կեսերին` Եմենի համանուն նահանգում, հիշեցնում է «Ռուսաստանի ձայնը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առեւանգիչներն ուսուցչուհու ազատման դիմաց  պահանջել են 1,2 միլիոն դոլար: Հայտնի չէ՝ վճարվել է արդյոք փրկագինը, թե ոչ։

«Ռոսիյսկայա գազետան» գրում է, որ Եմենում մարդկանց առեւանգումը սովորական երեւույթ է: Տեղական ցեղերի ներկայացուցիչները դրան դիմում են բանտերից իրենց հարազատներին ազատելու  համար իշխանություններին պարտադրելու նպատակով կամ էլ տնտեսական բնույթի պահանջներ են ներկայացնում: