Ավստրալիայում բռնագրավվել է 438 միլիոն դոլար արժողությամբ ուժեղ թմրամիջոցի՝ մեթամֆեթամինի 585 կիլոգրամանոց ռեկորդային խմբաքանակ:
Դաշնային ոստիկանության կոմիսար Թոնի Նեգուսը պատմել է, որ Ավստրալիայում թմրանյութերի բռնագրավման ամենախոշոր գործողությունը սկսվել էր նախորդ տարվա սեպտեմբերին, երբ անհայտ անձը ոստիկանություն էր զանգել եւ հայտնել Սիդնեյի արեմտյան հատվածի պահեստներից մեկում տարօրինակ աշխուժության մասին: Մի քանի ամիս ոստիկանները գաղտնի հսկել են պահեստը, իսկ փետրվարի 22-ին կանխել հարավչինական Շենչժեն քաղաքից խոշոր խմբաքանակ ստացած հանցագործների գործողությունները: Թմրանյութերը թաքցված են եղել մաքրող միջոցների պահպանման պարկերում:
Ոստիկանները ձերբակալել են երեք մարդ` Սինգապուրի, Հոնկոնգի բնակիչների եւ մեկ ավստրալացու, հաղորդում է vesti.ru-ն: Նրանց բոլորին ցմահ բանտարկություն է սպառնում:




























