Մեծ Բրիտանիայում 22-ամյա աղջկան ազատազրկել են բռնաբարության մասին կեղծ տեղեկություններ հաղորդելու համար: Վերջին 10 տարում Սաութհեմփթոն քաղաքի բնակչուհի Էլիզաբեթ Ջոնսը փաստացի ամեն տարի ոստիկանություն հայտարարություն է տվել, որ իրեն բռնաբարել են: Առաջին անգամ նա նման հայտարարությամբ ոստիկանություն է դիմել 13 տարեկան հասակում, որից հետո նա 10 տարվա ընթացքում 10 անգամ կրկնել է իր այդ արարքը:
Ամեն անգամ նա մեղադրել է նոր տղամարդու, սակայն բոլոր հայտարարություններն էլ հիմնազուրկ են եղել:
Վերջին անգամ ոստիկանություն դիմելուց հետո, ոստիկանները ձերբակալել են կասկածյալին եւ 9 ժամ հարցաքննել, սակայն անվտանգության տեսախցիկների տեսագրությունը ոստիկաններին համզոել է, որ ոչ մի հարձակում չի եղել եւ կասկածյալին ազատ են արձակել:
2009 թվականին Էլիզաբեթին դատապարտել են 9-ամսյա կալանքի` հերթական կեղծ հայտարարության համար, բայց այս անգամ դատավոր Դերվին Հոուլը նշել է, որ Էլիզաբեթը «սարսափելի բարոյական տանջանքներ» է պատճառել տղամարդուն եւ դատապարտել 16 ամսվա բանտարկության:




























