Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում փոքրիկ երեխաները լուրջ վնասվածքներ են ստացել Panorama Mall ժամանցային այգում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով. 12 երեխա ընկել են ատրակցիոնի նստատեղերից: Նրանք բոլորը տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Ըստ այգու աշխատակիցների` միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 27-ի ցերեկը: Կոտրվել է արագընթաց ատրակցիոնի անվտանգության բորտը, եւ դպրոցականները մեծ բարձրությունից ընկել են ցած:
Ըստ վերջին տեղեկության` մի քանի երեխաներ ողնաշարի կոտրվածք են ստացել: Մյուս դպրոցականները ստացել են գլխուղեղի ցնցում եւ բազմաթիվ վնասվածքներ, հայտնում է LifeNews-ը:




























