Բրիտանական BBC հեռուստաալիքի նկարահանող խումբը նկարահանել է, թե ինչպես ամենավտանգավոր չղջիկները, ասյպես կոչված, «վամպիրները» հարձակվում են պինգվինների ձագերի վրա: Ավելի վաղ համարվում էր, որ վամպիրները սնվում են բացառապես միջատների արյունով:

Պինգվիններին հետեւելու համար գիտնականները մեկնել են Պերուի հարավային մաս: Օգտագործելով ինֆրակարմիր լուսադիոդներ, ուսումնասիրողները նկարահանել են քարանձավում թաքնվող Գումբոլդտ պինգվիններին:

Նկարահանող խումբը հայտնաբերել է, որ վամպիրները հերթով մոտենում են քնած թռչուններին: Մեծ պինգվինները տեսնելով վամպիրներին սկսել են ճչալ, իսկ փոքրերը, անօգնական վիճակում են եղել: Հենց նրանց էլ վամպիրներն ընտրել են որպես իրենց զոհ: