Այսօր` փետրվարի 28-ին, Շվեյցարիայի հիվանդանոցներից մեկում մահացել է գործարանի աշխատակիցը, ով վիրավորվել է նախօրեին գործարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այսպիսով, հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի, եւս 6 վիրավորներ դեռեւս հիվանդանոցում են:

Այդ հանցագործության հետաքննությունը դեռ շարունակվում է: Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչ հանգամանքներում է 42-ամյա հրաձիգը հայտնվել զոհերի ցուցակում: Վարկածներից մեկի համաձայն` նրան մահացու վիրավորել է ճաշարանի աշխատակիցը: Մյուս վարկածի համաձայն` տղամարդն ինքնասպան է եղել, հաղորդում НТВ-ն:

Հրաձիգի քայլի դրդապատճառները եւս անհայտ են: