Բենեդիկտոս XVI պապը լքեց հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնը: Երեւանի ժամանակով երեկոյան ժամը 11-ին Վատիկանում հայտարարել են «թափուր գահի» ռեժիմ: Իսկ մինչ այդ Բենեդիկտոսն ուղղաթիռով լքել է Հռոմը եւ ուղեւորվել Կաստել Գանդոլֆո:
Երբ Բենեդիկտոսն XVI-ն արդեն երկնքում էր, հնչել են Սուրբ Պետրոս տաճարի զանգերը: Մինչեւ Կաստել Գանդոլֆո 10 րոպե ճանապարհ է: Թռիչքն ուղիղ եթերով հեռարձակել են 19 տեսախցիկներ, ոորոնցից մեկը գտնվում էր Պապի ուղղաթիռին հետեւող մեկ այլ ուղղաթիռում, հաղորդում է vesti.ru-ն։
Ալբանո լճի ափին գտնվող Առաքելական պալատի առջեւի փոքրիկ հրապարակում հավաքվել էին մի քանի հազար մարդ: Պապի վերջին ճառը պատշգամբից տեւել է մեկ րոպեից ոչ ավելի: Բոլորին բարի գիշեր մաղթելով` «պատվավոր պապը» հեռացել է: Շատերը արտասվել են:
Դեռ առավոտյան Կլեմենտինի դահլիճում նա հրաժեշտ էր տվել կարդինալներին:
Հերթապահությունից հանվել են շվեյցարացի պահապանները, խոնարհվել է դրոշը, փակվել է դուռը: Հռոմ են եկել բոլոր կարդինալները, որոնք պետք է ընտրեն նոր պապին:




























