Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող միությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիական Հանրապետության տարածքում ադրբեջանական սադրանքները: Երեքշաբթի օրը, փետրվարի 26-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան հետ մերձ կապեր ունեցող երկու ակտիվիստ «ուսանողներ» բռնությամբ խանգարել են ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված Սումգայիթյան ջարդերի քսանհինգամյա տարելիցի հիշատակմանը նվիրված խորհրդաժողովի ընթացքը:
«Ադրբեջանը փորձում է արտահանել իր հակահայկական ռասիզմը մեր Ֆրանսիական Հանրապետության տարածք` բազմապատկելով հակահայկական գործողությունները, միջոցարումները և հայտարարությունները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմաթիվ անգամ է հայտարարել, որ « ամբողջ աշխարհի հայերը Ադրբեջանի թշնամիներն են»: ֆրանսիայում նրա ակտիվիստները և հենակետերը այսուհետ անցնում են գործի` հրահրելով ֆրանսիացինիներին իրենց իսկ երկրում` Ֆրանսիայում և անարգելով Սումգայթի հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը:
Անընդունելի է ցանկացած ռասիզմի տարածումը ընդհուպ մինչև մեր ազգային ինքնիշխանության սիրտ` մեր Ազգային ժողով: Անըդունելի է տեսնել թե ինչպես է Ադրբեջանը փորձում պատանդ վերցնել Ֆրանսիական Հանրապետությունը և նրապետական հաստատությունները :
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող միությունը հանգստի և աչալրջության կոչ է անում և քննադատում է Ֆրանսիական Հանրապետությունը գործիք դարձնելու ցանկացած փորձ : Մենք միաժամանակ ֆրանսիական իշխանություններին կոչ ենք անում ձեռնարկել կոնկրետ միջոցներ` պաշտպանելու պետականհաստատությունները, Ֆրանսիահայերի համար խորհրդանշական վայրերը եւ նրանցղեկավարներին Հանրապետության ամբողջ տարածքում»,- ասվում է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարության մեջ:




























