Մարտի 1-ից նախագահությունը ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդում անցել է Ռուսաստանին: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հիմնական ուշադրությունը դարձվելու է Աֆղանստանին:
Մարտին Անվտանգության խորհրդի աշխատանքը ինտենսիվ է լինելու, քննարկվելու են իրավիճակն Աֆղանստանում եւ Կոսովոյում: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, թե այժմ Աֆղանստանը մտնում է «իր զարգացման բացառապես պատասխանատու փուլ, որը պահանջում է աֆղանցիների ջանքերն ու միջազգային հանրության համակարգված աջակցությունը»:
Աֆղանստանի հարցով նիստը կայանալու է մարտի 19-ին: Ռուսաստանը նաեւ մտադիր է զբաղվել մերձավորարեւելյան հակամարտություններով եւ աֆրիկյան մի քանի երկրներում ստեղծված իրավիճակով:




























