Ուկրաինացի լրագրողները` «Վերևջ գրաքննությանը» շարժման ակտիվիստները նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսին հագել են նրա պատկերով դիմակները` ի նշան բողոքի: Մամուլի ասուլիսից առաջ լրագրողների եւ մամուլի ծառայության միջեւ վեճ էր ծագել, թե ովքեր պետք է հարց տան նախագահին:

Յանուկովիչի թիկնազորը չի խոչընդոտել լրագրողների ֆլեշմոբին, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Խմբի անդամները Յանուկովիչից պարզել են, թե ինչպես է նրա որդի Ալեքսանդրը` «Սաշա-Ստոմատոլոգ» մականունով, այդքան արագ հարստացել:

«Նա ավելի շատ ժամանակ ունի, քան ես: Դուք կարող եք անձամբ նրան ուղղել ձեր հարցը: հարցրեք նրանից, ես մանրամասները չգիտեմ: Ես գիտեմ, որ նա շատ է աշխատում: Ես պահանջել եմ նրանից, որ ամեն ինչ թափանցիկ անի: Քանի որ նա մարնադիտակի տակ է: Այդ թվում եւ ձեր»,- ասել է Յանուկովիչը: