Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ նոր սկանդալ է ծագել. Էրդողանի կողմից սիոնիզմը ֆաշիզմի եւ հակասեմիթիզմի հետ նույն շարքում դնելու մասին Իսրայելում դժգոհությամբ են ընդունել:

Ինչպես նշում է «Էխո Մոսկվին», փետրվարի 28-ի երեկոյան Վիեննայում Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման հայտարարություն էր արել, ասելով, թե իսլամոֆոբիան պետք է ընկալվի որպես հանցագործություն, ինչպես սիոնիզմը, հակասեմիթիզմն ու ֆաշիզմը:

Իսրայելի կառավարությունը մարտի 1-ին խստորեն դատապարտել է Էրդողանի հայտարարությունը` նշելով, թե նման ելույթները տեղ չունեն ժամանակից աշխարհում:Լ Էրդողանին քննադատել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Նշենք, որ սովորաբար սիոնիզմ է կոչվում քաղաքական շարժումը, որի նպատակը բոլոր հրեաներին Իսրայելում հավաքելն է, իսկ իսլամական աշխարհում սիոնիզմն ընկալվում է որպես Պաղեստինից արաբներին վտարելու գաղափարախոսություն: