Թուրքիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ի թիվս այլ հարցերի քննարկելու է նաեւ հայաստանի հետ հարաբերությունները, իրավիճակը Կովկասում եւ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Այդ մասին մարտի 1-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Քննարկվելու են նաեւ Կիպրոսի հարցը, իրավիճակը Սիրիայում, նաեւ հարաբերությունները Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ:
Նշենք, որ ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերրին մարտի 1-ին, Անկարայի ժամանակով 12։45-ին ժամանել է Անկարա։Ջոն Քերրին այսօր՝ մարտի 1-ին, Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում թուրքական կողմը ներկայացնելու է սիրիական հարցում իրավիճակը, դրա նկատմամբ Թուրքիայի տեսակետը եւ լսելու է այդ խնդրում ԱՄՆ դիրքորոշման մասին։


























