Ուկրաինայի նախգահ Վիկտոր Յանուկովիչը նշել է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դատավճռի մեղմացման պայմանները: Նրա խոսքով` նոր քրեադատավարական օրենսգիրքը թույլ է տալիս «մարդասիրական» դարձնել պատիժը տնտեսական հանցագործությունների դեպքում, բայց միայն այն դեպքում, եթե դատապարտյալը փոխհատուցում է վնասները, որը նա հասցրել է պետությանը:
«Ահա այդ մասին նա պետք է մտածի»,-ասել է նախագահն այսօր` մարտի 1-ին կայացած ասուլիսում:
Մեկնաբանելով Տմոշենկոյի դատավճիռը, Յանուկովիչը հայտարարել է, որ նա «պատժվել է իր կատարածի համար»: «2009-ին կնքված պայմանագիրը ստորագրել է Տիմոշենկոն, որը տարեկան մոտավորապես 6 մլրդ դոլարի վնաս է հասցրել պետությանը եւ ես պատասխանատու եմ դրա համար…»,-ասել է Ուկրաինայի նախագահը, հավելելով, որ Տիմոշենկոն օրինականորեն է գտնվում բանտում:
«Ինչո՞ւ է Տիմոշենկոն բանտում հայտնվել: Մենք դրա պատասխանն ունենք: Ի՞նչ կանեի ես նրա փոխարեն հիմա. Պետք էր ավելի վաղ մտածել: Ես չեմ հասկանում, թե որոնք են եղել դրդապատճառները նման քայլի գնալու»,-ասել է Յանուկովիչը:




























