Իմ առաքելությունը Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ երկկողմ հարաբերությունները զարգացնելն է։ Այդ մասին այսօր՝ մարտի 2-ին, Երեւանում բրիտանական ֆիլմերի ամենամյա XI փառատոնի բացման արարողության ժամանակ նշել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը։
Ըստ նրա՝ կինոփառատոնը կնպաստի երկու երկրների միջեւ հետագա երկկողմ փոխգործակցության խորացմանը։ «Հուսով եմ, բրիտանական կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչների հետ աշխատանքը կինոյի հայ գործիչներին իրենց ներուժը իրացնելու եւ լավագույն արդյունքի հասնելու հնարավորություն կընձեռի։ Կարծում եմ՝ ֆիլմերը երկու երկրների փոխըմբռնումն ամրապնդող արդյունավետ ուղիներից մեկը կդառնան»,- ընդգծել է դիվանագետը։ Կինոփառատոնը կսկսվի «Ակվարիում» ֆիլմի ցուցադրությունից։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























